Բարդություններ չառաջանալու պարագայում զինվորի տեսողությունը կվերականգնվի - RadioVan.fm

Онлайн

Բարդություններ չառաջանալու պարագայում զինվորի տեսողությունը կվերականգնվի

2017-06-19 19:11 , Общество, 1133

Բարդություններ չառաջանալու պարագայում զինվորի տեսողությունը կվերականգնվի

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը գնահատում է միջին ծանրության։

Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։

Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը:

ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։

Лента

Рекомендуем посмотреть