Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է 5 արկ և մեկ «ՍՊԱՅԿ» հրթիռ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է 5 արկ և մեկ «ՍՊԱՅԿ» հրթիռ

2017-10-23 11:56 , Общество, 1684

Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է 5 արկ և մեկ «ՍՊԱՅԿ» հրթիռ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ «կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը»:

ԱՀ ռազմական գերատեսչությունը նաև դա փաստող տեսագրություն է հրապարակել.

Հաղորդվում է նաև, որ հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: «Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան.. պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ»,-շեշտվում է Արցախի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть