«Մայիսի 911»` Հաղթանակի օրը փրկարարները յուրօրինակ շքերթ կանցկացնեն - RadioVan.fm

Онлайн

«Մայիսի 911»` Հաղթանակի օրը փրկարարները յուրօրինակ շքերթ կանցկացնեն

2017-05-08 14:25 , Общество, 1334

«Մայիսի 911»` Հաղթանակի օրը փրկարարները յուրօրինակ շքերթ կանցկացնեն

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ՀՀ ԱԻՆ ծառայության աշխատակիցները հանդես կգան յուրօրինակ շնորհավորանքով՝ վաղը ժամը 11.00-ից մայրաքաղաքում և մարզկենտրոններում անցկացնելով հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ: Շքերթի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն քաղաքացիներին:

Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նշում են, որ միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ՝ հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն:

Лента

Рекомендуем посмотреть