Онлайн

Հայաստանյան ԲՈՒՀ-երում երկու նոր մասնագիտություն կուսուցանեն

2017-10-19 16:33 , Образование, 178

Հայաստանյան ԲՈՒՀ-երում երկու նոր մասնագիտություն կուսուցանեն

«Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա». Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի այս երկու նոր մասնագիտություններով: Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում:

«Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է հանդիսանում Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում Մեխատրոնիկա մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա». մասնագիտությունները ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը /Դատական փորձաքննություն/, ինչպես նաև նորարությանը և ստեղծարարությանը /Մեխատրոնիկա/, ինչը ժամանակի հրամայականն է»,-այսպես է կառավարությունը հիմնավորում նոր մասնագիտությունների ներառումը բուհական համակարգ:

Հավելենք, որ «Դատական փորձաքննություն» մասնագիտությունը լինելու է իրավագիտության ֆակուլտետի ճյուղ՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ, իսկ «Մեխատրոնիկա»-ն՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ՝ Ճարտարագիտության բակալավրի և Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստմամբ:

Лента

Рекомендуем посмотреть