Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ - RadioVan.fm

Онлайн

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ

2017-10-18 20:50 , Общество, 1988

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Կարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 24-ամյա Սասուն Փոլադյանը, Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Քրիստինե Փոլադյանը, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 44-ամյա Աշխեն Գալստյանն ու 06-ի վարորդ Կ. Փոլադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Лента

Рекомендуем посмотреть