Արցախում էկոգորգեր են արտադրվում - RadioVan.fm

Онлайн

Արցախում էկոգորգեր են արտադրվում

2017-10-18 15:47 , Общество, 1337

Արցախում էկոգորգեր են արտադրվում

Արցախի և ՀՀ լեռնային տարածաշրջանների ոչխարների բրդից Արցախում էկոգորգերի արտադրություն է սկսվել: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության կողմից արտադրված առաջին 10 էկոգորգերն անմիջապես սպառվել են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը:

Էկոգորգերի առանձնահատկությունն այն է, որ այն քիմիական մշակման չի ենթարկվում, զերծ է գունային հավելումներից եւ հանգստացնող ազդեցություն է գործում նույնիսկ վիզուալ իմաստով: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրենի խոսքով՝ թելի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանք, գործընթացը կատարվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման:

«Թելը ստացվում է ավանդական եղանակով. նախ տեսակավորվում է բուրդը, սանդերքի միջոցով գզում են այն, տարանջատում գույները, ապա մանում ճախարակով կամ իլիկով, իսկ վերջում անխառն ու բնական գույներից ստանում գորգ, որը լվանալուց չի գունաթափվում»,- ներկայացնելով գործընթացը պատմել է Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխատանքները տևում են մոտ 5 ամիս:

Ընկերության աշխատակիցներին հաջողվել է ձեռք բերել 7 երանգի բուրդ, մինչդեռ պատմական աղբյուրները վկայում են, որ Հայաստանում գույություն է ունեցել 11-12-ը: «Ղարաբաղ Կարպետ»-ի տնօրենի վստահեցմամբ՝ ընկերության աշխատակիցների կողմից համառ աշխատանք է տարվում՝ ձեռք բերելու նաև այն հին գույները, որոնք երբևէ օգտագործվել են գորգարվեստում:

Лента

Рекомендуем посмотреть