Բյուրականի «աստղային դարպասները» վերաբացվել են - RadioVan.fm

Онлайн

Բյուրականի «աստղային դարպասները» վերաբացվել են

2017-06-16 20:20 , Общество, 1170

Բյուրականի «աստղային դարպասները» վերաբացվել են

Բյուրականի աստղադիտարանը վերաբացել է իր գլխավոր մուտքի «աստղային» կոչվող դարպասները: Գլխավոր մուտքի գեղարվեստական անվանման հեղինակը հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանն էր. «Այս մուտքի վերաբացումը նաև հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին»,-բացման ժամանակ նշել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով՝ դարպասները, որոնք տասնյակ տարիներ փակ են եղել, տանում են դեպի երկինք, դեպի աստղեր, դեպի տիեզերք։

Երկար տարիներ, նշենք, գործում էր միայն հետնամուտքը:

Աստղադիտարանի նորանշանակ տնօրենն ընդգծել է, որ հիմնական մուտքի դարպասների վերաբացմամբ՝ նպատակ ունեն նաև ավելի գրավիչ դարձնել աստղադիտարանը զբոսաշրջիկների համար. «Գիտական տեսանկյունից առաջնահերթ լինելուց բացի, տուրիզմի համար այցեքարտ կարող է դառնալ աստղադիտարանը: Կարգի ենք բերել աստղադիտարանի մոտակա տարածքը, դրվել են ցուցանակներ: Շինարարական, կազմակերպչական աշխատանքները դեռ կշարունակվեն, որպեսզի աստղադիտարանի մուտքն ավելի ներկայանալի լինի»,-ասել է տնօրենը:

Лента

Рекомендуем посмотреть