Онлайн

Արցախցի մարզիկը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

2017-10-17 15:53 , Спорт, 95

Արցախցի մարզիկը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հոկտեմբերի 14-16-ը Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. նա գրավել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը:

Նշվում է նաև, որ Արթուր Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:

Лента

Рекомендуем посмотреть