Онлайн

«Լեռնային Ղարաբաղը հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին». haqqinaz.com

2017-06-16 18:53 , Политика, 541

«Լեռնային Ղարաբաղը հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին». haqqinaz.com

Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձևով հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է ադրբեջանական haqqinaz.com-ում հրապարակված հոդվածում: Հոդվածագիրը նշում է, որ տարիների ընթացքում Ղարաբաղը լիարժեք պետություն է դարձել, անգամ` պարբերաբար նախագահական ընտրություններ են անցկացվում: Իսկ Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Ղարաբաղը կվերադարձվի ուժով, ըստ հոդվածի հեղինակի, առողջ մտածելակերպով մարդկանց դառը ծիծաղն է առաջացնում: «Վերջին 15 տարիների ընթացքում Բաքվի ղեկավարությունը պնդում է, որ ռազմական, տնտեսական առումով ավելի հզոր է բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանից: Սակայն,- նկատում է հոդվածագիրը,-պատմության մեջ չկան օրինակներ, երբ թույլ, քիչ քանակությամբ մարդկային ռեսուրս ունեցող երկիրն օկուպացնում է իրենից հզոր հարևանի տարածքի մեկ չորրորդ մասը: Եթե կա ուժ, ռազմական հզորություն, ապա ի՞նչն է այս տարիների ընթացքում խանգարել գոնե ազատել ԼՂ-ին կից տարածքները»,- հարց է ուղղում հեղինակը, ում խոսքով Ալիևը ցույց է տալիս, թե մտադիր է լուծել Ղարաբաղյան խնդիրը, միայն այն բանի համար, որ ցույց տա ժողովրդին, որ զբաղված է այդ հարցով և այն շուտով կլուծի:

Рекомендуем посмотреть