Վանաձորում քիչ առաջ ավարտվեց փակ, գաղտնի քվեարկությունը, որից հետո պարզ դարձավ, թե ով ընտրվեց Վանաձորի քաղաքապետ: 33 ավագանու անդամների քվեարկությունից հետո ստացվել է հետևյալ պատկերը. Մամիկոն Ասլանյան` 19 ձայն Քրիստ Մարուքյան`14 ձայն Այսպիսով, Վանաձորի քաղաքապետ դարձավ Մամիկոն Ասլանյանը: Նշենք, որ ի սկզբանե քվեարկությունը նախատեսված էր սկսել 13:00-ին, սակայն անհամաձայնությունների պատճառով այն բավական ուշ մեկնարկեց, և քվեարկությունից առաջ մթնոլորտը թեժ էր: