ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի մեկնարկին օրակարգային 20-րդ հարցով որոշում ընդունեց Սուրիկ Խաչատրյանին իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորելով նիստերի դահլիճում ներկա Վահե Հակոբյանին՝ նշել է. «Ցանկանում ենք էֆեկտիվ կառավարում: Հույս ունենք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»: