Онлайн

Ժնևյան բանակցություններն ավարտվեցին. Համանախագահները գոհ են

2017-10-16 17:30 , Политика, 204

Ժնևյան բանակցություններն ավարտվեցին. Համանախագահները գոհ են

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններն ավարտվել են, Իլհամ Ալիևը լքել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը: Այս մասին Twitter-ում գրում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Նախագահների կայացած հանդիպման մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ գոհունակություն հայտնելով երկար ընդմիջումից հետո վերսկսված բանակցությունների առնչությամբ:

«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,-ասվում է համանախագահների տարածած հայտարարությունում:

Համանախագահները կրկին հիշեցրել են, որ պատրաստակամ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի միջև միջնորդ լինել` որպես հաջորդ քայլ պլանավորելով խորհրդակցությունների անցկացում՝ արտգործնախարարների հետ:

Лента

Рекомендуем посмотреть