Մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները

2017-10-16 14:39 , Политика, 1189

Մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշվում է նաև, որ հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Հիշեցնենք՝ նախագահների վերջին հանդիպումը կայացել է նախորդ տարվա ամռանը, Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Պուտինի մասնակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть