Երկրաշարժ՝ Չարենցավանում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ՝ Չարենցավանում

2017-06-15 14:42 , Общество, 1096

Երկրաշարժ՝ Չարենցավանում

Այսօր՝ հունիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 և արևելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть