Լոնդոնում հրդեհի հետևանքով մոտ 500 մարդ համարվում է անհետ կորած - RadioVan.fm

Онлайн

Լոնդոնում հրդեհի հետևանքով մոտ 500 մարդ համարվում է անհետ կորած

2017-06-15 14:33 , Мир, 1309

Լոնդոնում հրդեհի հետևանքով մոտ 500 մարդ համարվում է անհետ կորած

Լոնդոնյան Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 500 մարդ համարվում է անհետ կորած:

Փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում՝ դրանց համար անբարենպաստ պայմանները պատճառով։

Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել։ Գրեթե 70 տուժած կա, որից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը հնարավոր է զգալիորեն աճի։

Լոնդոնի 27-հարկանի շենքում, որը կառուցվել է 1974 թվականին՝ հիմնանորոգվելով դեռ նախորդ տարի, հրդեհը բռնկվել էր հունիսի 14-ին: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 40 հրշեջ մեքենաներ եւ հրշեջ ծառայության 200 աշխատակիցներ։

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:

Лента

Рекомендуем посмотреть