էկոնոմիկայի նախարարի պաշտոնում վարչապետն այլ անձի է տեսնում. Մինասյանը հաստատել է - RadioVan.fm

Онлайн

էկոնոմիկայի նախարարի պաշտոնում վարչապետն այլ անձի է տեսնում. Մինասյանը հաստատել է

2016-09-23 23:55 , Экономика, финансы, 1483

էկոնոմիկայի նախարարի պաշտոնում վարչապետն այլ անձի է տեսնում. Մինասյանը հաստատել է

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով դիրքերը պահպանելու ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն: Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ուզո՞ւմ է մնալ դիրքում թե ոչ: Ազատում ու նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»,-այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք մամուլում հայտնված այն լուրերը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերությունների պատճառով ինքը հրաժարական է տալու: «Չի եղել որևէ կոնֆլիկտ, չկա որևէ լարվածություն: Հրաժարական տալու խնդիր չկա, ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Այս պահին ես նախարարի պաշտոնակատար եմ և կշարունակեմ այնքան, մինչև կլինի նոր հրամանագիր»,-ընդգծել է Մինասյանը։

Նշենք, որ առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց թվում վարչապետի առաջարկով սեպտեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն վերանվանելու հարցը, ինչին, ընդգծենք, Արծվիկ Մինասյանը դեմ է: Ինչպես երեկ կառավարության նիստում ասաց նա՝ առաջարկվող անվանումը ամբողջովին չի արտացոլում այն գործառույթները, որոնք իրականացնում է այդ գերատեսչությունը:

Հավելենք նաեւ, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արծվիկ Մինասյանը գլխավորելու է Բնապահպանության նախարարությունը:

Лента

Рекомендуем посмотреть