ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին երկու որոշում է կայացրել, որոնցով չեղյալ է համարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 6-ի որոշումները:
Վարչապետի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի գնա Դանիայի Թագավորություն, Ղազախստան էլ չի մեկնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: