Онлайн

«Ինչ 3000 դրամով գնաս աէրոպորտ, ինչ՝ 300». ուղևորները ոգևորված են  

2017-06-14 22:33 , Общество, 3996

«Ինչ 3000 դրամով գնաս աէրոպորտ, ինչ՝ 300». ուղևորները ոգևորված են

Այսօր առավոտյան` ժամը 10:00-ից, ինչպես որ նախատեսված էր, Երևանի Հանրապետության հրապարակից տրվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ շուրջօրյա փորձնական երթուղու մեկնարկը:

Համապատասխան հանձնարարականը, նշենք, տրվել էր նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով մտահոգություն էր հայտնել օդանավակայանից մայրաքաղաք ուղևորներին տեղափոխող տաքսիների վարորդների արտաքինի ու նրանց անբարեխիղճ աշխատանքի առնչությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանի բնութագրած «թրաշով, չստիկներով, սիգարետը բերաններին ու անբարեխիղճ» տաքսիների վարոդներին, ահա, փոխարինելու են եկել կոկիկ ու բարեկիրթ և օդանավակայանից մայրաքաղաք ու հակառակ ուղղությամբ ուղևորից հստակ սահմանված գումար՝ այս դեպքում 300 դրամ գանձող վարորդներ:

Նոր երթուղու վերաբերյալ մանրամասները և ուղևորների արձագանքները՝ Լիանա Մարգարյանի պատրաստած ռեպորտաժում.




Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ռադիո Վանի

Лента

Рекомендуем посмотреть