Պուտինն արձանագրել է՝ ««Եդինայա Ռոսիա»-ն հաղթել է» - RadioVan.fm

Онлайн

Պուտինն արձանագրել է՝ ««Եդինայա Ռոսիա»-ն հաղթել է»

2016-09-19 23:55 , Политика, 850

Պուտինն արձանագրել է՝ ««Եդինայա Ռոսիա»-ն հաղթել է»

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ երեկ ՌԴ-ում կայացած Պետդումայի ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն Ռուսաստանի խորհրդարանում՝ հավաքելով 54.5 տոկոս ձայն։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի մասին. «Ծանր է, բարդ է, բայց մարդիկ, միևնույն է, քվեարկել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ տեսնում են, որ այդ կուսակցության ներկայացուցիչներն իսկապես ջանում են իրենց համար: Քննադատները կարող են ասել, որ, միգուցե, այնքան էլ լավ չենք աշխատում, որքան պետք է, բայց մեզնից լավ ոչ ոք չի աշխատում»,-հայտարարել է Պուտինը՝ երեկ երեկոյան, ընտրությունների առաջին նախնական տվյալների հրապարակումից հետո, «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակ այցելության ժամանակ

Հավելենք, որ ըստ ՌԴ ԿԸՀ նախնական տվյալների՝ Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի ղեկավարած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը։

Лента

Рекомендуем посмотреть