«Զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպեք». նոր վարչապետը՝ գործադիրի անդամներին - RadioVan.fm

Онлайн

«Զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպեք». նոր վարչապետը՝ գործադիրի անդամներին

2016-09-15 20:55 , Политика, 917

«Զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպեք». նոր վարչապետը՝ գործադիրի անդամներին

Այսօր կառավարության նիստում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը շուրջ 6 րոպե տեւողությամբ ելույթով ներկայացրեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը՝ շատ երկար ու մանրամասն ներկայացնելով հարցը, թվարկելով բոլոր ընթացակարգերը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Այս ընթացակարգերը մինչ այս գոյություն չունեի՞ն»: Հասմիկ Պողոսյանն ի պատասխան ասաց, որ եղել են, սակայն կան նաև նոր իրավահարաբերություններ ու կրկին մանրակրկտորեն՝ պատմական էքսկուրսով, ներկայացրեց վարչապետի հարցի պատասխանը: Կարեն Կարապետյանն ընդհատելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարին՝ ընդգծեց՝ «Ես առաջարկում եմ զեկուցողներին, քանի որ անցնում ենք համապատասխան ատյաններ, գիտենք ինչի մասին է, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Лента

Рекомендуем посмотреть