Կարեն Կարապետյանը ժամանակավոր է վարչապետի պաշտոնում, նա կզիջի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան - RadioVan.fm

Онлайн

Կարեն Կարապետյանը ժամանակավոր է վարչապետի պաշտոնում, նա կզիջի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան

2016-09-13 15:55 , Политика, 1046

Կարեն Կարապետյանը ժամանակավոր է վարչապետի պաշտոնում, նա կզիջի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան

Կարեն Կարապետյանը ժամանակավոր է վարչապետի պաշտոնում, նա կզիջի Սերժ Սարգսյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում դրական է, բայց վատ է, որ նա պաշտոնավարելու է մինչեւ 2017 թվականի ապրիլ :

«Ինձ թվում է, որ ժամանակավոր պաշտոն է դա, Կարեն Կարապետյանը ժամանակավոր է այդ պաշտոնում: Ես մտածում եմ, որ կզիջի Սերժ Սարգսյանին»,-նշել է նա:

Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ Կարեն Կարապետյանը ցանկություն չի ունեցել վարչապետ դառնալ, նրան այդպիսի հրահանգ է իջեցվել, որից չի կարողացել հրաժարվել:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, Ժողովրդական կուսակցության նախագահը նշել է, որ նա Սերժ Սարգսյանի մարդը չէր. «Ինքնուրույն քաղաքականություն էր վարում եւ որոշակի վտանգ ուներ»:

Лента

Рекомендуем посмотреть