«ՀԺ». ՊԵԿ նախագահին կարող է փոխարինել «Գազպրոմ-Արմենիայի» Վարդան Հարությունյանը - RadioVan.fm

Онлайн

«ՀԺ». ՊԵԿ նախագահին կարող է փոխարինել «Գազպրոմ-Արմենիայի» Վարդան Հարությունյանը

2016-09-13 20:55 , Политика, 816

«ՀԺ». ՊԵԿ նախագահին կարող է փոխարինել «Գազպրոմ-Արմենիայի» Վարդան Հարությունյանը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը:

Թե որքանով սա իրականություն կդառնա, կերեւա մի քանի օրից: Մեր տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել Սերժ Սարգսյանի առջեւ եւ նրանից ստացել այդ համաձայնությունը:

Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնյաներից ինքն է ցանկանում ազատվել ու որպեսզի նրանց չնեղացնի, այդ պաշտոնանկությունները պատճառաբանում է այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը կադրային ազատ քաղաքականություն վարելու պահանջ է դրել»:

Лента

Рекомендуем посмотреть