Ադրբեջանցիները պահանջել են Հրանտ Բագրատյանին պատժել, ինչպես Սադամ Հուսեյնին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները պահանջել են Հրանտ Բագրատյանին պատժել, ինչպես Սադամ Հուսեյնին

2016-09-12 23:55 , Политика, 826

Ադրբեջանցիները պահանջել են Հրանտ Բագրատյանին պատժել, ինչպես Սադամ Հուսեյնին

ԵՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա — Չինաստան (նաեւ Ճապոնիա եւ Կորեա) առեւտուրը միջնորդելու հավակնությամբ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 6-9-ին Լեհաստանի Կրինիցա քաղաքում անցկացված տնտեսական համաժողովից իր տպավորությունները:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սեպտեմբերի 5-9-ին Կրինցայում էի, Լեհաստանում։ Այս տարվա տնտեսական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 7000 մարդ էր։ Ահա ֆորումի հիմնական քաղաքատնտեսական արդյունքները։

1. Ըստ էության ձեւավորվում է Կենտրոնական Եվրոպայի երկրների ենթամիություն (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա եւ Ուկրաինա)։

2. Արեւմտյան Եվրոպայից շատ արտադրություններ տեղափոխվում են այստեղ (այս երկրներում բացակայում է կրոնական ծայրահեղականությունը)։

3. Խոշոր ընկերություններն արագորեն տրոհվում են բազում մանր ու միջին ձեռնարկությունների։

4. Լեհաստանն ու Չեխիան հիմնական տնտեսական ցուցանիշներով արագորեն մոտենում են արեւմտաեվրոպական երկրներին։ Ունենալով խնայողությունների ու կուտակումների ավելի բարձր մակարդակ կարելի է ասել, որ նրանք մեծ ապագա ունեն։

Ես ելույթ եմ ունեցել գիտական զեկուցումով. արեւելաեվրոպական գործընկերության երկրների համեմատական վերլուծությունը։ Ինչպես հայտնի է, այդ 6 երկրներից 3-ը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, 2-ը (Հայաստան եւ Բելառուս) միացել են ԵՏՄ-ին եւ 1-ը (Ադրբեջան) չեզոք է մնացել։ Առաջին երեքի մակրոտնտեսական ցուցանիշները վատն են (բացի Վրաստանից)։

ԵՏՄ երկրների ցուցանիշները շա՜տ վատն են։ Հիմնական պատճառը. բլոկներին միացած 5 երկրները դարձել են տնտեսական ծայրամաս. առաջին 3-ը ԵՄ երեւելյան ծայրամասն են, իսկ մյուս երկուսը ԵՏՄ արեւմտյան ծայրամասն են։ Բացի այդ ԵՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա — Չինաստան (նաեւ Ճապոնիա եւ Կորեա) առեւտուրը միջնորդելու հավակնությամբ։ Լուծում. հետագա տնտեսական անկումից խուսափելու համար ԵՄ եւ ԵՏՄ միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն է։

P.S. Ադրբեջանից մի քանի տասնյակ մարդ կար։ Դրանցից Ազիմ Մոլազադեն եւ Նազիմ Մամեդովը պահանջում էին, որ ինձ ձերբակալեն (իբրեւ հայկական միջուկային զենքի կնքահոր) եւ պատժեն (ինչպես Սադամ Հուսեյնին)»:

Лента

Рекомендуем посмотреть