Կույս կանանց միավորումը Հենրիխ Մխիթարյանին սթափության կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Կույս կանանց միավորումը Հենրիխ Մխիթարյանին սթափության կոչ է անում

2017-06-14 17:34 , Общество, 6549

Կույս կանանց միավորումը Հենրիխ Մխիթարյանին սթափության կոչ է անում

«Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։ ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ: Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով՝ «Կույս Կանանց Միավորումը» տագնապ է արտահայտում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է կազմակերպությունը՝ նշելով, որ անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը (խմբ. «Կույս Կանանց Միավորման» ղեկավարը) մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. «Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի համար։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաև մե՛ր էթնոգենիկ կայանքում։ Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։ Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն և ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգևորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին»,-իր գրառումը եզրափակում է «Կույս Կանանց Միավորում»-ը:

Лента

Рекомендуем посмотреть