Онлайн

Քաշքշուկ` Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում. ադրբեջանցիները փորձել են գողանալ Արցախի դրոշով քարտեզները

2017-10-13 17:34 , Культура, Шоу бизнес, 137

Քաշքշուկ` Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում. ադրբեջանցիները փորձել են գողանալ Արցախի դրոշով քարտեզները

Այս օրերին Ֆրանկֆուրտում գրքի միջազգային տոնավաճառ է անցկացվում, որին մասնակցում է նաև Հայաստանը: Տոնավաճառին նախօրեին ուշագրավ դեպք է պատահել. ադրբեջանցիները փորձել են գողանալ Հայաստանի քարտեզները, որոնց վրա պատկերված է նաև Արցախի դրոշը: Այս մասին ահազանգել է «Զանգակ» հրատարակչության թարգմանական և միջազգային ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ տաղավարում սկսվել է քաշքշուկ, ինչին միջամտել է անվտանգությունը: Մեսրոպյանը հիշեցնելով, որ դա ապաքաղաքական, զուտ գրքային տոնավաճառ է, նկատում է՝ «անգամ դա չի խանգարում մեր հարևաններին ցույց տալ, որ իրենք ոչ խաղաղ են, ոչ բարեկամ ու անգամ ոչ էլ հարևան ու ոչ էլ առանձնապես ցանկություն ունեն խաղաղ թվալու»։

Տոնավաճառին հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը ևս իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է միջադեպին՝ գրելով, որ ոստիկանությունն այդ ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել:

Рекомендуем посмотреть