Բանակում ստիպողաբար աղոթելու և մկրտելու դեպքերի հեղինակները խստորեն կպատժվեն. նախարար - RadioVan.fm

Онлайн

Բանակում ստիպողաբար աղոթելու և մկրտելու դեպքերի հեղինակները խստորեն կպատժվեն. նախարար

2017-10-11 15:55 , Общество, 1112

Բանակում ստիպողաբար աղոթելու և մկրտելու դեպքերի հեղինակները խստորեն կպատժվեն. նախարար

Բանակում չպետք է լինի հավատաքննություն: Այդ մասին այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ բարձրաձայնելով այն մասին, որ բանակում «աթեիստներին, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներին ստիպում են խաչակնքվել, աղոթել, մկրտվել»:

«Ինչպե՞ս է խնդիրը կարգավորվելու»՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է իրավապաշտպանը: Ի պատասխան նախարարն ասել է, որ բանակում ստիպողաբար աղոթելու և, մանավանդ, մկրտելու դեպքեր իրեն հայտնի չեն: «Եթե ունեք այդպիսի դեպքեր, տվեք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել»,-ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը միաժամանակ հայտարարել է, որ ինքը լինելով Առաքելական եկեղեցու հետևորդ և մարդ, ով համարում է, որ եկեղեցու դերակատարությունը մեծ է հայոց պատմության մեջ, անելու է այնպես, որ բանակի կապը եկեղեցու հետ օրենքի շրջանակներում լինի այնքան ամուր, որքան հնարավոր է:

Лента

Рекомендуем посмотреть