Онлайн

Երևանի քաղաքապետարանը բնակարաններ կնվիրի Ռուբեն Մաթևոսյանին, Ռուդոլֆ Ղևոնդյանին և Սևակ Ավետիսյանին

2017-10-11 15:54 , Общество, 154

Երևանի քաղաքապետարանը բնակարաններ կնվիրի Ռուբեն Մաթևոսյանին, Ռուդոլֆ Ղևոնդյանին և Սևակ Ավետիսյանին

Մայրաքաղաք Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ կտրվեն մշակութային գործիչների:

Համապատասխան որոշման նախագիծն այսօր քննարկվել և հաստատվել է Երևանու ավագանու նիստում:

Ըստ այդմ՝ բնակարան կսատանան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանը, կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը:

Рекомендуем посмотреть