Онлайн

Զինծառայողը հակառակոդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ինժեներական աշխատանքներ կատարելիս

2017-10-11 15:10 , Право, 158

Զինծառայողը հակառակոդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ինժեներական աշխատանքներ կատարելիս

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում նախօրեին Տավուշում հակառակորդի կրակոցից սպանված 19-ամյա զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանը հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ նույն օրը՝ երեկոյան ժամը 9-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть