Հունիսի 15-ից աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան, հունիսի 16-ից էլ՝ Երևան-Սևան գնացքը - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 15-ից աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան, հունիսի 16-ից էլ՝ Երևան-Սևան գնացքը

2017-06-14 14:47 , Общество, 2286

Հունիսի 15-ից աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան, հունիսի 16-ից էլ՝ Երևան-Սևան գնացքը

Հունիսի 15-ին ժամը 15։30-ին Երևանի երկաթուղային կայարանից Բաթումի կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին՝ Բաթումի հասնելով 15 ժամ 40 րոպեում, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 50 րոպեում:

Իսկ Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար հունիսի 16-ից կգործարկվի Հրազդան-Ալմաստ (Երևան) –Շորժա սեզոնային էլեկտրագնացքը՝ աշխատելով ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից կմեկնի 6:45-ին՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանելով 08:10-ին: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը կմեկնի ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան հասնելով 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը կմեկնի 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

Лента

Рекомендуем посмотреть