Այսօրվանից կգործի Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղի. ուղևորավարձը` 300 դրամ - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից կգործի Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղի. ուղևորավարձը` 300 դրամ

2017-06-14 09:00 , Общество, 1210

Այսօրվանից կգործի Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղի. ուղևորավարձը` 300 դրամ

Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:

Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից` հայտնելով, որ այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Лента

Рекомендуем посмотреть