Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների. ԱՀԿ - RadioVan.fm

Онлайн

Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների. ԱՀԿ

2017-10-10 14:21 , Общество, 1011

Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների. ԱՀԿ

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Այն հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ՝ նշվում է 1992 թվականից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ աշխատավայրում տիրող անբարենպաստ մթնոլորտը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների, ալկոհոլի չարաշահման, գործալքման դեպքերի, դեպրեսիայի եւ տագնապալի խանգարումների, ինչպես նաև՝ աշխատանքի արտադրողականության նվազման, որը տարեկան համաշխարհային տնտեսության վրա նստում է 1 տրլն դոլար:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 300 մլն մարդ տառապում է դեպրեսիայով, իսկ ավելի քան 260 մլն-ը` տագնապային խանգարումներով, որոնք հաշմանդամության առաջատար պատճառներից են:

ՀՀ-ում այս տարվա տվյալներով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը շուրջ 51 167 է, որոնցից 3 826-ը` դեպրեսիվ տագնապային խառը խանգարումներ ունի: Տվյալները փոխանցում են առողջապահության նախարարությունից՝ հիշեցնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բուժումն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։

Փորձագետները որպես «դրական պրակտիկա» են գնահատում անձնակազմի ներգրավումը ձեռնարկություններին վերաբերող որոշումների ընդունմանը, աշխատանքային ներդրման համար աշխատողների վաստակի ճանաչումն ու պարգեւատրումը:

Лента

Рекомендуем посмотреть