Կարկուտից 100 տոկոս վնասվածություն՝ Արմավիրի 8 համայնքում - RadioVan.fm

Онлайн

Կարկուտից 100 տոկոս վնասվածություն՝ Արմավիրի 8 համայնքում

2017-06-13 17:07 , Общество, 1702

Կարկուտից 100 տոկոս վնասվածություն՝ Արմավիրի 8 համայնքում

Երևեկ երեկոյան տեղացած կարկուտի հետևանքով առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել: Այդ մասին հայտնում են Գյուղատնտեսության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով:

«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», - իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:

Գյուղնախարարությունից հավելում են նաև, որ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть