Գետնանցումներում ու փողոցներում կուտակված անձրևաջրերը՝ քաղաքապետարանի օրակարգում - RadioVan.fm

Онлайн

Գետնանցումներում ու փողոցներում կուտակված անձրևաջրերը՝ քաղաքապետարանի օրակարգում

2017-06-13 16:19 , Общество, 1351

Գետնանցումներում ու փողոցներում կուտակված անձրևաջրերը՝ քաղաքապետարանի օրակարգում

Նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Այդ մասին այսօր զեկուցվել է Երևանի քաղաքապետարում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Հղում կատարելով ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին, նաև նշվել է, որ կարկուտով ուղեկցվող անձրևի այդ քանակի մեծ մասը տեղացել է 10-15 րոպեում, ինչն առաջացրել է անձրևաջրերի կուտակումներ՝ որոշակի անհարմարություններ ստեղծելով մայրաքաղաքի փողոցներում:

«Առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների»,-իր հերթին տեղեկացրել է քննարկմանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը՝ ընդգծելով նաև, որ տեղծված իրավիճակն արագ կարգավորելու նպատակով ընկերության մասնագետներն օպերատիվ աշխատանքներ են իրականացրել անձրևատար ցանցերի մաքրման ուղղությամբ՝ ապահովելով գետնանցումների, թունելային հանգույցների, ինչպես նաև գրասենյակային և բնակելի տների նկուղային հարկերի կուտակված ջրի հեռացումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը:

Лента

Рекомендуем посмотреть