Միջադեպ Ախալքալաքում. ընդհարվել են հայազգի պատգամավորները`վարչապետի ներկայությամբ - RadioVan.fm

Онлайн

Միջադեպ Ախալքալաքում. ընդհարվել են հայազգի պատգամավորները`վարչապետի ներկայությամբ

2016-08-22 20:55 , Политика, 800

Միջադեպ Ախալքալաքում. ընդհարվել են հայազգի պատգամավորները`վարչապետի ներկայությամբ

Աղմկահարույց միջադեպ և ընդհարում է տեղի ունեցել Ախալքալաքում՝ Ախալքալաքիի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորների մասնակցությամբ, ովքեր «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչներն են:

Rustavi2-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ներկայությամբ: Վարչապետը երկու կողմերին ուղղված հորդորից հետո թողել է հանդիպման վայրը:

Վարչապետի կողմից «Վրացական երազանք» մեծամասնական թեկնածու ներկայացված, պատգամավոր Հենզել Մկոյանը բնակչությանն է ուղղել իր խոսքը և խոսել է կուսակցության քառամյա պատմության մասին:

Դրանից հետո անկախ պատգամավոր Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի միջև բանավեճ է տեղի ունեցել, որը տևել է հինգ րոպե:

Ընդհարվող կողմերին խոսք է ուղղել Վրաստանի վարչապետը. «Այն, ինչ դուք եք անում, ապակայունացում է, իրադարձություններից առաջ մի ընկեք: Մեկ անգամ ևս կրկնում եմ` Ախալքալաքը կունենա ներկայացուցիչ: Նախ և առաջ հարգեք ինքներդ ձեզ, հետո ուրիշին»,-ասել է վարչապետը:

Այնուհետև կատարվածի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել պատգամավոր Սամվել Պետրոսյանը. «Նրանք ներկայացնում են այնպիսի թեկնածուի, ով ոչինչ չի արել Ախալքալաքի համար: Դա զայրույթ է առաջանցում»:

Քիչ անց Սամվել Պետրոսյանն ու նրա աջակիցները՝ թվով 200 մարդ հեռացել են հավաքի վայրից:

Հավաքված բազմության միջից կոչեր են հնչել Հենզել Մկոյանի հասցեին. «Դավաճան ես»:

Նշենք, որ Հենզել Մկոյանը նախկինում իշխանությունը ներկայացնող «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն էր:

Лента

Рекомендуем посмотреть