Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. կան վիրավորներ - RadioVan.fm

Онлайн

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. կան վիրավորներ

2017-06-13 14:14 , Общество, 1210

Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը. կան վիրավորներ

Այսօր առավոտյան ՌԴ Վորոնեժի մերձակայքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը։ Վթարի հետեւանքով 3 վիրավոր կա՝ երկու երեխա եւ մեկ մեծահասակ:

«Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է երեք մարդ: Փոխադրամիջոցում եղել է 39 մարդ»,- փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ոստիկանությունը քննություն է սկսել միջադեպի առթիվ, քննարկվում է նաև ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ որ կժամանի հաջորդ ավտոբուսը՝ նրանց նշանակման վայր տեղափոխելու նպատակով:


Лента

Рекомендуем посмотреть