Oլիմպիական ոսկին հայ ըմբիշին շնորհելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Oլիմպիական ոսկին հայ ըմբիշին շնորհելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է

2016-08-19 22:55 , Спорт, 1440

Oլիմպիական ոսկին հայ ըմբիշին շնորհելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է

«Միհրան Հարությունյանը՝ անարդարության զոհ». այս վերտառությամբ օրեր առաջ Change.org կայքում մեկնարկած ստորագրահավաքին այս պահի դրությամբ միացել է շուրջ 30 811 քաղաքացի: Նամակը, որին ստորագրությամբ կարող են միանալ բոլոր ցանկացողները, ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բահին: Պահանջն է 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին. «Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվել է Օլիմպիական ոսկուց անարդար դատավարության պատճառով: Դա ստորացուցիչ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար եւ ամբողջ աշխարհն էր ականատեսը, թե ով է իրական չեմպիոնը»,-ասվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Էդգար Խաչատրյանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքի տեքստում, որում նաեւ պահանջ է դրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ըմբշամարտի այլ կազմակերպությունների առջեւ՝ միջոցներ ձեռնարկել «արդարությունը վերականգնելու նպատակով»:

Հիշեցնենք` մրցավարների կողմնակալության արդյունքում 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դարձավ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, նրանից խլվեց օլիմպիական ոսկե մեդալը:

Лента

Рекомендуем посмотреть