«Ոչխարների խուզման» փառատոն 2017-ը կայացել է - RadioVan.fm

Онлайн

«Ոչխարների խուզման» փառատոն 2017-ը կայացել է  

2017-06-12 21:01 , Общество, 3091

«Ոչխարների խուզման» փառատոն 2017-ը կայացել է

«Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ հունիսի 10-ին Սյունիքի մարզում կայացել է «Ոչխարների խուզման» թվով երրորդ մրցույթ-փառատոնը:

12 մրցակից, հարյուրավոր հյուրեր, երգ, պար, լարախաղաց, Սյունիքի բարիքների ցուցահանդես-վաճառք. մարզի Անասնաշուկայի տարածքը վեր է ածվել իսկական տոնախմբության վայրի:

Բրդի խուզումից մինչև կարպետի գործում՝ առանձին տաղավարներում էլ ներկաները ծանոթացել են ոչխարի բրդի մշակման ողջ գործընթացին:

abdd117917-20170610123248-2

Դե իսկ ժյուրիի որոշմամբ էլ՝ ավելի արագ, խնամքով և բրդի ամբողջականության պահպմանմամբ ոչխարի խուզի համար 12 մասնակցից հաղթող է ճանաչվել ճամբարակցի Պավլիկ Կիրակոսյանը:

Հավելենք, որ «Ոչխարների խուզման» փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:




Նկարները և տեսանյութերը՝ Ռադիո Վանի

Лента

Рекомендуем посмотреть