Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց - RadioVan.fm

Онлайн

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

2016-08-08 23:55 , Право, 1267

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից: Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ:

«Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, որ չեն կարողանալու ապահովել ու դրա համար էլ ազատ կարձակեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ Ալեք Ենիգոմշյանին ազատ արձակելուց հետո հրաժարվելու են իրենց ներկայացված բողոքներից՝ պահպանելով միայն ձերբակալման դեմ բողոքը, որպեսզի հիմնավորեն, որ անհիմն է եղել ձերբակալությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է:

Հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել էր: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть