«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն». նախարարը՝ հակածխախոտային պայքարի մասին - RadioVan.fm

Онлайн

«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն». նախարարը՝ հակածխախոտային պայքարի մասին

2017-10-06 23:42 , Медицина, здоровье, 2143

«Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն». նախարարը՝ հակածխախոտային պայքարի մասին

Մեր երկրի առողջապահական գերատեսչությունը գործունեության հիմքում դրել է բնակչության առողջ կյանքի տևողության երկարացման տեսլականը: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշները նվազեցնելու և հանրության շրջանում առողջ ապրելակերպ սերմանելու նպատակին է միտված նաև հակածխախոտային պայքարը, որում մեր երկիրը, ըստ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, պարտավոր է հաջողության հասնել:

«Ծխելու դեմ պայքարի ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլընտրանք չկա: Նախարարությունը վճռական է ԶԼՄ-ների հետ աշխատել այնքան, որպեսզի բնակչությանը հասցնենք այն միտքը, որ եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել ծխել, սակայն պետք է անել ամենը, որպեսզի երիտասարդ սերունդը չվերցնի սիգարետը և չսկսի ծխել»,-ասել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ մեկտարյա գործունեության ամփոփման առիթով հրավիրված մամլո ասուլիսում: Ընդհանրացնելով խոսքը՝ նախարարը ընդգծել է. «Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա»:

Лента

Рекомендуем посмотреть