Онлайн

Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ

2017-10-06 17:51 , Спорт, 108

Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ

Առաջին անգամ կազմակերպված հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երևան քաղաքի բաց առաջնությանը մասնակցել են հաշմանդամ թենիսիստներ մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախից:


Երևանի քաղաքապետրանի լրատվության բաժնից հայտնում են, որ մրցումների արդյունքներով աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Մելանյա Ղազարյանը, երկրորդը արցախցի մարզուհի Արմինե Մարտիրոսյանն էր, երրորդը` Էլեն Սարգսյանը Երևանից: Անվասայլակավոր թենիսիստների պայքարում առաջին երեք տեղերն զբաղեցրել են Նուբար Կիրակոսյանը, Հունան Հունանյանը և Սողոմոն Ներսիսյանը: Ոչ սայլակավոր հաշմանդամ մարզիկներից ամենաուժեղը երևանցի Գևորգ Բեգլարյանն էր: Երկրորդ տեղն է զբաղեցրել սպիտակցի Տիգրան Պետրոսյանը, իսկ երրորդը՝ Արթուր Գալստյանը:


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված այս ստուգատեսի նպատակը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին մարզական տարատեսակ միջոցառումներին ներգրավելն ու նրանց համար ակտիվ ժամանց ապահովելն է: Առաջնության ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ տնօրեն Հրանտ Ենոքյանը:








Рекомендуем посмотреть