Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում

2017-06-08 18:03 , Общество, 1256

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես հայտնում են ճանապարհային ոստիկանությունից՝ փոփոխությունների արդյունքում Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ:

Лента

Рекомендуем посмотреть