ԱԻՆ-ը զգուշացնում է՝ այսօր ցերեկը խուսափե՛ք արևի ճառագայթներից - RadioVan.fm

Онлайн

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ այսօր ցերեկը խուսափե՛ք արևի ճառագայթներից

2017-06-08 12:05 , Общество, 1253

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ այսօր ցերեկը խուսափե՛ք արևի ճառագայթներից

Այսօր՝ հունիսի 8-ին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից՝ քաղաքացիներին հորդորելով ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ինչ վերաբերում է եղանակային կանխատեսումներին, ապա ըստ աղբյուրի՝

Հանրապետության տարածքում հունիսի 8-9-ը, 12-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-11-ին` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 8-9-ը, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Лента

Рекомендуем посмотреть