Онлайн

Նոր արագաչափեր՝ հանրապետության ճանապարհներին

2017-10-04 16:13 , Общество, 145

Նոր արագաչափեր՝ հանրապետության ճանապարհներին

Հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանությունից ի գիտություն վարորդների հայտնում են, որ հոկտեմբերի 9-ից գործարկվելու են նոր արագաչափեր՝ հետևյալ վայրերում.

- Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

- Նույն օրը կգործարկվեն Երևան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Рекомендуем посмотреть