Онлайн

Իռլանդական երբեմնի բանտը՝ Եվրոպայի լավագույն տուրիստական վայր

2017-10-03 17:52 , Мир, 119

Իռլանդական երբեմնի բանտը՝ Եվրոպայի լավագույն տուրիստական վայր

Իռանդիայի Սփայք կղզում գտնվող երբեմնի բանտը World Travel Awards 2017 մրցույթում, որի արդյունքներն ամփոփվել են հոկտեմբերի 1-ին, արժանացել է Եվրոպայի լավագույն տուրիստական տեսարժան վայրի տիտղոսին: «Իռլանդական Ալկատրաս» անվանումը ստացած բանտը մրցույթում իր ժողովրդականությամբ գերազանցել է Հռոմի Կոլիզեյին, Էյֆելյան աշտարակին եւ Բուքինգհեմյան պալատին:


Daily Mail-ի հաղորդմամբ՝ շենքերի համալիրը կառուցվել է դեռ 6-րդ դարում. սկզբնապես այնտեղ հաստատված է եղել վանական միաբանությունը: Ավելի ուշ՝ 19 դարի կեսերին, այն վերակազմավորվել է բերդի, ուր պահվել են բանտարկյալները՝ Ավստրալիա աքսորից առաջ: Բանտը, որում միաժամանակ հնարավոր է եղել պահել 2300 բանտարկյալ, գործել է մինչեւ 2004 թվականը: 2016-ին բանտային համալիրը վերանորոգվել է և վերաբացվել որպես զբոսաշրջային տեսարժան վայր:

Brave: Today, the venue offers nocturnal tours to guests, who can sit in a solitary cell

Այցելուներին ստանդարտ Էքսկուրսիաներից բացի՝ առաջարկվում է նաեւ գիշերել այն մենախցերում, որոնցում ավելի վաղ պահվել են առանձնապես վտանգավոր կալանավորները:

Remote: Dubbed the 'Alcatraz of Ireland', it's so-called because it can only be accessed by a boat from Cobh on Cork's Harbour

As it was: A military bastion under construction at Spike Island, Cork Harbour, in 1860

Heritage: An aerial view of the site when it was a military station for personnel based on Cobh

Рекомендуем посмотреть