Онлайн

Աշտարակի փլուզվող դպրոցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է. Մ. Աբգարյան  

2017-10-03 17:43 , Образование, 87

Աշտարակի փլուզվող դպրոցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է. Մ. Աբգարյան

«Այն որ ծեփերը թափվում են, ճաքեր են առաջացել, դեռ չի նշանակում` շենքը վտանգ է ներկայացնում. այդ մասին միայն համապատասխան մարմինները կարող են եզրակացություն տալ»,-այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետՄամիկոն Աբգարյանը՝ անդրադառնալով Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի շենքային անբարվոք վիճակին, որի պատճառով, հիշեցնենք, դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը նախորդ շաբաթ անժամկետ դասադուլ էին սկսել: Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով մարզում և Հայաստանում կան ավելի վատ շենքային պայմաններ ունեցող դպրոցներ, սակայն դա չպետք է խաթարի կրթական պրոցեսի բնականոն ընթացքը՝ խոչընդոտելով աշակերտների կրթական իրավունքի իրացմանը: Մամիկոն Աբգարյանը միաժամանակ նշել է, որ կրթության քաղաքականության իրականացումը չի պայմանավորում միայն շենքային պայմաններով. նորմալ դասապրոցեսի համար դեռ կան մի շարք պայմաններ, որոնք դեռ առկա չեն այդ դպրոցում.

Նշենք, որ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում ոչ միայն շենքի պատերն են ճաքճքված, այլ շենքի մի հատվածն էլ փլուզման վտանգի տակ է: Սանհանգույցները, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են, դպրոցը չունի մարզադահլիճ, իսկ դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին՝ շուրջ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այսօր 601 աշակերտ է սովորում: Այս խնդիրների լուծման պահանջով դպրոցի տնօրինության կողմից հայտարարված դասադուլը տևել է մեկ օր: Պատկան մարմինները դպրոցի տնօրինության հետ եկել են փոխհամաձայնության. տվյալ դպրոցում դասապրոցեսը չի ընդհատվի, զուգահեռ շինությունը կհիմնանորոգվի, նոր մասնաշենք կկառուցվի: Խնդիրը, Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետՄամիկոն Աբգարյանի վստահեցմամբ, գտնվում է կառավարության, մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում.

Մինչ «Ասիական Բանկի» ներկայացուցիչները կայցելեն Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց՝ հիմնանորոգման նախահաշվարկը կատարելու նպատակով, դպրոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արդեն դպրոցի շքամուտքի հին դռները փոխարինվել են եվրոպական որակի արտադրության դռներով, սկսվել են նաև դպրոցի երկու սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները.

Рекомендуем посмотреть