Онлайн

Արթիկի մշակույթի կենտրոնն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի անունով

2017-10-03 16:35 , Культура, Шоу бизнес, 157

Արթիկի մշակույթի կենտրոնն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի անունով

Արթիկի ավագանու որոշմամբ քաղաքի մշակույթի կենտրոնն անվանակոչվել է հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունով: Որոշումը Մաեստրոյի մասնակցությամբ և հարյուրավոր երաժիշտների ներկայությամբ ընթերցել է քաղաքապետ Մխիթար Վարագյանը՝ Արթիկի մշակույթի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոյի ժամանակ: Տիգրան Մանսուրյանին շնորհվել է նաև Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:

Արթիկի ընտրությունը պատահական չէ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանսուրյանի մանկության և պատանեկության տարիներն անցել են հենց այդ քաղաքում: Հենց քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում է Մաեստրոն առաջին անգամ մոտեցել դաշնամուրին:

Հավելենք, որ համերգային երեկոյի ընթացքում հնչել են Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման գրված մանսուրյանական երգաշարերը, իսկ երեկոյի ավարտին կոմպոզիտորը դաշնամուրով կատարել է հատված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար իր գրած երաժշտությունից:

Лента

Рекомендуем посмотреть