Онлайн

Հայոց ցեղասպանությունը՝ ժամանակակից արվեստի աչքերով

2017-09-29 19:51 , Культура, Шоу бизнес, 226

Հայոց ցեղասպանությունը՝ ժամանակակից արվեստի աչքերով

«Հովազներն իմ ծաղկած այգում». այս խորագրով Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր երեկոյան բացվել է գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի անհատական ցուցահանդեսը: Գեղանկարչի կտավները դիտելու էին եկել հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստասերներ, գեղանկարչի մտերիմներն ու բարեկամները:

Ցուցադրությանն առանձնահատուկ տեղ է գրավում գեղանկարչի՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող ինստալյացիան.

Պատկերասրահի պատերը գունավորել և իմաստավորել են 34-ամյա գեղանկարչի 19 կտավները և հայազգի ականավոր պատմանկարիչ Վարդգես Սուրենյանցի «Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին» կտավը: Բնօրինակի անմիջապես կողքին ներկայացված է Մեգալի համանուն աշխատանքը, որով երիտասարդ գեղանկարիչն ուրույն կերպով իր երախտիքն է հայտնում Սուրենյանցին. ուսանողական տարիներին արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահում բազմիցս հիացել է այդ ստեղծագործությամբ, ինչը պայամանվորված է փաստով, որ Մեգալը Սուրենյացի նման հետաքրքրված է հայկական մանրանկարչությամբ.

fa01940af9-untitled-collage-5

«Հովազները վսեմության գաղափարի կրող են, գեղեցիկ ու գրավիչ և միևնույն ժամանակ՝ սարսափեցնող»,-այսպես է արվեստագետը բնորոշում իր կտավներում հակադիր և հագեցած գույներով ներկայացող հովազներին:

Մեգալի՝ «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով ցուցահանդեսը, որում ներառված են նաև Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում ներկայացված ստեղծագործությունները, արվեստասերներին կներկայանա ողջ հոկտեմբերին:

Գեղանկարիչ Ռաֆայել Արմենի Մելիքյանը (Մեգալը) ծնվել է 1983թ.-ի հունվարի 2-ին Երևան քաղաքում: Նկարել սկսել է 9տարեկանից: 1998-2004 սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում: 2008թ.-ից Հայաստանի Հանրապետության Նկարիչների միության անդամ է: 1995թ.-ից սկսած ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների և արժանացել է քննադատների բարձր գնահատականի ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:

2012թ.-ին Ռաֆայել Մեգալը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում: 2013-ին Florence Biennale IX նա ստացել է “Lorenzo il Magnifico” շքանշանը գեղանկարչություն կատեգորիայում։ 2014-ում ստացել է «Արշիլ Գորկի» շքանշանը։

f2cbb14bd5-20170929183734

Рекомендуем посмотреть