Վիգեն Չալդրանյանը՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Վիգեն Չալդրանյանը՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ

2017-09-28 15:39 , Культура, Шоу бизнес, 1417

Վիգեն Չալդրանյանը՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ

Սերգեյ Փարաջանովի թանգարանում նախօրեին տեղի ունեցած Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստում կինոակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, գլխավոր քարտուղար՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել նաև Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար ներկայացնել հայ-իրանական համատեղ արտադրության Անահիտ Աբադի «Եվա» դրաման:

Նշենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016-ի փետրվարից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով, համաձայն իր դիմումի, այս տարվա սեպտեմբերին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

Лента

Рекомендуем посмотреть