Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը հնարավոր է կրճատել 30 տոկոսով

20 Mar 2017

Հայաստանը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հսկողության տեսանկյունից թեև նկատելի լավ ցուցանիշներ է արձանագրում, այդուհանդերձ, եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու ճանապարհին՝ անելիքները բավական շատ են: Դրանք նախանշելու, գերակա միջոցառումները հստակեցնելու և թիրախային ցուցանիշները սահմանելու նպատակով այսօր Երևանում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով կազմակերպված «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով երկօրյա կլոր սեղան-քննարկումը:

Մանրամասները՝ ռեպորտաժում.

 

art-thumbnail-355

Միջոցառման լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից