Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

«Հաց բերողի» մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

17 Mar 2017

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա): Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ վարույթն իրականացնող մարմինը տուժող Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկված մասնագետներին հնարավորություն կընձեռի ցանկության դեպքում մասնակցել դատաբժշկական փորձաքննության կատարմանը գործող օրենսդրության շրջանակներում:

«Նախնական տվյալներով` Արթուր Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Ա. Սարգսյանի կլինիկական մահը»,-փոխանցում է ՀՀ քննչական կոմիտեն: